Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

BBC. «Պապի համարձակ հայտարարությունը համապատասխան է նրա փիլիսոփայությանը»

BBC. «Պապի համարձակ հայտարարությունը համապատասխան է նրա փիլիսոփայությանը»
14.04.2015 | 13:54

Անցյալ տարի Թուրքիա այցելած Հռոմի պապը, թերևս, հրաշալի հասկանում էր, որ «ցեղասպանություն» բառն օգտագործելով՝ կվիրավորի չափավոր մահմեդական այդ երկրին՝ կարծում է Հռոմում BBC-ի թղթակից Դևիդ ՈՒիլլին՝ մեկնաբանելով ապրիլի 12-ի պատարագում Հռոմի Ֆրանցիսկոս պապի հայտարարությունը: «Սակայն պապի հզոր արտահայտությունը, որ «չարիքը թաքցնելը կամ ժխտելը նման է այն բանին, որ թույլ տաս վերքն արյունահոսի և չկապես այն», մյուս բոլոր՝ համեմատաբար նոր զանգվածային սպանությունների ավելի ընդարձակ դատապարտում էր: Հիմա մնում է տեսնել, թե նրա հայտարարությունն ինչպես կազդի չափավոր մահմեդական պետությունների հետ Վատիկանի հետագա հարաբերությունների վրա: Դա համարձակ որոշում էր, սակայն լիովին համապատասխանում էր բարոյական փաստարկների թեմայի շուրջ բացահայտ երկխոսության շուրջ Ֆրանցիսկոսի փիլիսոփայությանը: Այն, որ Ֆրանցիսկոս պապը կենտրոնացավ քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինն ընդունած պետության՝ Հայաստանի ուղղությամբ, ևս մեկ հիշեցում է Արևելյան Եվրոպայում և Մերձավոր Արևելքում կաթոլիկ եկեղեցու խոր արմատների մասին»,- նշել է Դևիդ ՈՒիլլին:

Դիտվել է՝ 675

Մեկնաբանություններ